211652_close_icon
views-count3472 դիտում article-date 15:45 18-03-2016

Թուրքիայում խոշոր ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի արևելքում՝ Թունջելի նահանգում ոստիկանությունը հատուկ գործողության արդյունքում առգրավել է 650 կգ պայթուցիկ նյութ, որը տեղադրված է եղել ավտոմայրուղու վրա, գրում է Sabah թերթը: Թերթը, հղում անելով իրավապահ մարմիններին, նշում է, որ ահաբեկչությունը ծրագրել էր իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը: Հիշեցնենք, որ մարտի 13-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնում իրականացված ահաբեկչական պայթյունի հետևանքով զոհվել էր 37, վիրավորվել՝ 125 մարդ: Ավտոմեքենան պայթեցրել էր կին մահապարտը: Ավելի ուշ Գերմանիայի իշխանությունները նախազգուշացրեցին, որ Անկարայում կրկին ահաբեկչություններ են նախապատրաստվում և որոշ ժամանակով փայեց իր դիվանագիտական ներկայացուցչությունները:

Նմանատիպ նյութեր