Ահաբեկչություն՝ Թուրքիայում. կան զոհեր
Թուրքիայում Քրդական աշխատավորական կուսակցության մահապարտ-զինյալի հարձակման հետեւանքով զոհվել են Թուրքիայի անվտանգության ծառայության երկու աշխատակից: Կա 24 վիրավոր: Պայթուցիկներով լցված տրակտորը մխրճվել է պահակակետի մեջ: Դեպքը տեղի է ունեցել արեւելյան Ագրա նահանգում՝ Իրանի հետ սահմանից ոչ հեռու:
Հիշեցնենք՝ հուլիսի 26-ից Թուրքիան Իրաքի հետ սահմանի երկու կողմերում հարյուրավոր օդային հարվածներ է հասցրել կուսակցության զինյալների դիրքերին, ինչի հետեւանքով զոհվել են 260-ից ավելի քրդեր: