Թուրքիայում ձերբակալել են այսօր ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ 4 անդամների
                        Անկարայի ոստիկանությունը ձերբակալել է 4 անձանց, ովքեր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներ են:
Ինչպես հայտնել է Anadolu գործակալությունը, վերջիններս պատրաստվում էին այսօր՝ Մայիսի 1-ի տոնի կապակցությամբ անցկացվելիք տոնակատարության ժամանակ ահաբեկչություն իրականացնել:
Այդ երկրի անվտանգության ծաայության աղբյուրների փոխանցմամբ՝ ենթադրյալ հանցագործները ձերբակալվել են երեկ երեկոյան: Ձերբակալված բոլոր 4 անձինք Սիրիայի քաղաքացիներ են:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

