3145 դիտում
21:33 30-07-2015
Մինչև 2100 թվականը Երկրագնդում խոշոր փոփոխություններ կլինեն
2050 թվականին երկրագնդի բնակչությունը կաճի մինչև 9,7 մլրդ մարդ, իսկ 2100թ.՝ ավելի քան 11,2 մլրդ: Այդ ընթացքում Չինաստանը կդադարի լինել աշխարհի ամենամարդաշատ երկիրը, 28 աֆրիկյան երկրների բնակչությունը կկրկնապատկվի: Այս մասին նշված է ՄԱԿ-ի ազգաբնակչության վարչության զեկույցում:
Ըստ զեկույցի, 2015-2050թթ. ժամանակահատվածում բնակչության աճի ամենամեծ տեմպերը կապահովեն Հնդկաստանը, Նիգերիան, Պակիստանը, Կոնգոյի Հանրապետությունը, Եթովպիան, ԱՄՆ-ը, Ինդոնեզիան և Ուգանդան:
Հնդկաստանը 2022թ. կշրջանցի Չինաստանի և կդառնա ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը: Անգոլայում, Բուրունդիում, Կոնգոյում, Մալավիում, Մալիում, Նիգերում, Սոմալիում, Ուգանդայում, Տանզանիայում և Զամբիայում կանխատեսվում է ծնելիության շեշտակի աճ, որի արդյունքում բնակչությունը կաճի հինգ անգամ:
21-րդ դարի կեսերին 60 տարեկանից բարձր մարդկանց թիվը կկրկնապատկվի: Մասնավորապես, Եվրոպայում նրանք կկազմեն բնակչության 34 տոկոսը:
Իսկ ահա հետխորհրդային տարածքում բնակչությունը կնվազի: Օրինակ, Մոլդովայում և Ուկրաինայում նվազում կկազմի մոտ 15 տոկոս:
Նմանատիպ նյութեր
2042 դիտում
20:18 04-02-2016
2020 թ.-ին երկրագնդում կգրանցվի քաղցկեղով 20 մլն նոր հիվանդ. Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
2306 դիտում
12:18 03-05-2014
Աֆղանստանում սողանքի հետևանքով գրանցվել է ավելի քան 2100 զոհ. տեսանյութ
14119 դիտում
14:44 22-06-2017
2015-2016 թթ. հատուկ պահպանվող տարածքներում ունեցել ենք մոտ 2100 էկոտուրիստ. փորձագետ
Այս բաժնից
1033 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
871 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր