Աֆղանստանում սողանքի հետևանքով գրանցվել է ավելի քան 2100 զոհ. տեսանյութ
Աֆղանստանի հյուսիս֊արևելքում սողանքի հետևանքով գրանցվել է ավելի քան 2100 զոհ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։
Նշվում է, որ տուժել է շուրջ 1000 ընտանիք, վնասվել 300֊ից ավելի տուն։ Միաժամանակ ՄԱԿ֊ը հայտնել է, որ աղետի հետևանքով անտուն է մնացել ավելի քան 4000 մարդ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՄԱԿ֊ը հայտնել էր, որ Աֆղանստանի հյուսիս֊արևելքում տեղի ունեցած սողանքի արդյուքնում զոհվել է առնվազն 350 մարդ։