2020 թ.-ին երկրագնդում կգրանցվի քաղցկեղով 20 մլն նոր հիվանդ. Այսօր քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է
Փետրվարի 4-ին աշխարհում նշվում է քաղցկեցի դեմ պայքարի միջազգային օրը: Այս տարի քաղցկեղի դեմ պայքարի միջազգային միությունն աշխարհի տարբեր երկրներում կիրականացնի քաղցկեղի դեմ պայքարին ուղղված քարոզարշավ` «Մենք դա կարող ենք» խորագրով:
Օրվա խորհուրդն է` ևս մեկ անգամ հասարակության ուշադրությունը սևեռել առողջապահական կարևոր այս խնդրի և դրա հաղթահարման վրա:
Ըստ գիտնականների հաշվարկների` 2020 թ.-ին երկրագնդում կգրանցվի 20 մլն նոր հիվանդ, իսկ չարորակ նորագոյացություններից մահացողների թիվը կկազմի 10 միլիոն: