Լիոնել Մեսի. Արձակուրդն ավարտվեց, առջևում նոր փորձություններ են
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին հաստատել է, որ վերադարձել է մարզումներին:
«Արձակուրդն ավարտված է: Սկսում ենք նախապատրաստվել նոր մրցաշրջանին, առջևում մեզ լուրջ փորձություններ են սպասվում», գրել է Մեսին Ֆեյսբուքի իր էջում:
Այսօր հայտնի է դարձել, որ Մեսին և «Բարսելոնայում» նրա արգենտինացի թիմակից Խավյեր Մասկերանոն վերադառնում են մարզումներին նախատեսված ժամկետից մեկ շաբաթ շուտ: