5648 դիտում
23:28 14-01-2021
Աշխարհը մեզ համար նոր՝ դաժան փորձություններ է պատրաստում, իսկ մենք դեռ դավաճան ստահակին դուրս չենք նետել իր աշխատասենյակից, որ փորձենք փրկել Հայաստանը
Այսօր Իսլամաբադում տեղի են ունեցել Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, որոնց արդյունքում ընդունված հռչակագիրը վերաբերում է նաեւ Արցախին։
Երեք կողմերը միմյանց փոխադարձ աջակցությունն են վերահաստատել Արցախի, ինչպես նաեւ Քաշմիրի եւ Արեւելյան Միջերկրականի հարցերում։
Փաստացի թիրախավորվել են Հայաստանը, Հնդկաստանը եւ Կիպրոսը։ Հռչակագիրը խրախուսելու է նաեւ փոխադարձ տնտեսական ներդրումները։
Տվյալ հռչակագրով հայտարարված նման բացահայտ դիրքորոշումները վկայում են ոչ միայն պանթուրքիզմի եւ նեոօսմանիզմի, այլեւ պանիսլամիզմի պրոյեկտների զարգացման նոր վտանգավոր մակարդակների մասին։
Վերջին պատերազմում մեր դեմ կողք կողքի մասնակցած այդ պետությունները փաստացի ստացել են իրենց ռազմական ավարը եւ հավակնում են առավել ընդարձակ ազդեցության, այդ թվում՝ Հայաստանի եւ Արցախի դեմ։
Աշխարհը մեզ համար նոր, դաժան փորձություններ է պատրաստում։
Իսկ մենք դեռ դավաճան ստահակին դուրս չենք նետել իր աշխատասենյակից, որ փորձենք փրկել Հայաստանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Այսօր Իսլամաբադում տեղի են ունեցել Պակիստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունները, որոնց...
Опубликовано Armen Ashotyan Четверг, 14 января 2021 г.
Նմանատիպ նյութեր
1322 դիտում
16:59 09-02-2014
«Նոկաուտի» ենթարկված «Արսենալ»-ին դաժան փորձություններ են սպասվում. ծաղրանկար
Այս բաժնից
2500 դիտում
21:33 15-01-2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին
820 դիտում
21:18 15-01-2025
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցչի հետ
1105 դիտում
20:45 15-01-2025
Այս փաստաթուղթն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Վարդան Օսկանյան