211652_close_icon
views-count1401 դիտում article-date 15:55 29-07-2015

2013 թվականից մինչ օրս մայրաքաղաքում կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ

Ավելի հարմարավետ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի շրջանակում 2013թ.-ից մայրաքաղաքում սկիզբ առավ նաև թեքահարթակների կառուցման գործընթացը: Ծրագիրը, ըստ էության, աննախադեպ էր ու անչափ սպասված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պատասխանատուների առջև հստակ խնդիր էր դրվել համագործակցել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ՝ ծրագրում ներառելով նրանց առաջարկներն ու դիտարկումները: Բնակչության սակավաշարժ խմբերի համար առավել մատչելի ու հարմարվետ միջավայրի ապահովմանն ուղղված ծրագրի մասնակիցն ու գործընկերը դարձան ոչ միայն շահագրգիռ հասարակական կազմակերպությունները, այլև մասնավոր ընկերությունները: Ծրագրի մեկնարկից մինչ օրս մայրաքաղաքում արդեն կառուցվել է շուրջ 1600 թեքահարթակ: Երևանի համաչափ զարգացման համատեքստում այս ծրագիրը ևս իրականացվում է մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Ավելին, քաղաքաշինական ցանկացած նոր ծրագիր իրականացնելիս մատչելիության ապահովումն այսօր արդեն Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ որպես պարտադիր պայման է դրված: [b]Երևանի քաղաքապետարան [/b]

Նմանատիպ նյութեր