211652_close_icon
views-count23553 դիտում article-date 10:55 29-07-2015

Երևանում «Երևան Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել «Բեկո» ֆիրմայի սպասարկման կենտրոնի տնօրենին ու նրա որդուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 28-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 01:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի 48 շենքի դիմաց Երևանի բնակիչ, 23-ամյա Նարեկ Սիմոնյանը իր վարած Գազ 3110 մակնիշի 684 ՕT 61 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ, 59-ամյա Վլադիկ Աֆթանդիլյանին և 13-ամյա Վահե Աֆթանդիլյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից Վլադիկ Աֆթանդիլյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ Վահե Աֆթանդիլյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն. Սիմոնյանն աշխատում է «Երևան Ջուր» ՓԲԸ-ում՝ որպես ջրահեռացման ինժեներ, իսկ վրաերթի ենթարկված Վլադիկ Աֆթանդիլյանը՝ «Բեկո» ֆիրմայի սպասարկման կենտրոնի տնօրեն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները հայր ու որդի են, իսկ որդին սովորում է թիվ 92 դպրոցի 8-րդ դասարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր