53878 դիտում
10:45 13-10-2019
Երևանում «Գրանդ Տոբակո» ՓԲԸ-ի 39-ամյա աշխատակիցը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Վարդկես Հ-ն իր վարած Mercedes մակնիշի 36 DA 771 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Մեղրի քաղաքի բնակիչ, 59-ամյա Ասյա Ա-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեզափոխել Էրեբունի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ։
Վրաերթի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ հետաքննիչ Բաղդասարյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Վարդկես Հ-ն աշխատում է «Գրանտ Տոբակո» ՓԲԸ-ում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+