Ուժգին երկրաշարժ Ինդոնեզիայում
Ինդոնեզիայի Պապուա նահանգում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է BBC-ն:
ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 7 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Ջայփուրից 250 կմ դեպի հեռավորության վրա, հիպոկենտրոնը՝ 52 կմ խորության վրա:
Ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան: Մասնագետների կանխատեսմամբ՝ ցունամիի վտանգ ևս չկա: