Ինդոնեզիայում երկրաշարժ է գրանցվել
                        Ինդոնեզիայի ափերի մոտակայքում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի երկրաբանական ծառայությունը։
Էպիկենտրոնը գտնվել է Տերնատե կղզուց 126 կմ հեռավորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

