2596 դիտում
16:48 03-10-2018
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 1400-ի
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժի և ցունամիի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1374-ի, ևս 113 մարդ անհայտ կորած է համարվում: Այդ մասին հաղորդում է Tass-ը։
Տվյալներն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հրապարակել Է Տարերային աղետների կանխման ազգային գործակալության ղեկավար Վիլեմ Ռամպագիլեյը։
Վերջինի խոսքով՝ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 200 հազար տեղաբնակներ շտապ օգնության կարիք ունեն: Գործակալությունում ասել են, որ տարերային աղետից առավել տուժած Կենտրոնական Սուլավեսիի նահանգի 4 շրջանների բնակչությունը գերազանցում Է 1,4 միլիոնը: Ընդ որում, փրկարարները մինչև այս պահը չեն կարողացել հասնել առանձին վայրեր:
Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն այսօր կրկին այցելել Է Պալու քաղաք, որտեղ անցած շաբաթ տեղի են ունեցել ավերիչ երկրաշարժ ու ցունամի: Նախագահը եղել է փախստականների ճամբարում և վերահսկել վերականգնողական աշխատանքների ընթացքը:
Սեպտեմբերի 28-ին Ինդոնեզիայի Կենտրոնական Սուլավեսի նահանգում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ՝ հետագա 2 օրվա ընթացքում 170 հետցնցումով: Երկրաշարժն առաջ է բերել ցունամի; որի ժամանակ ալիքների բարձրությունը հասել Է 3-5 մետրի:
Նմանատիպ նյութեր
1507 դիտում
10:57 13-02-2016
Թայվանում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 108-ի
2019 դիտում
13:03 15-04-2016
Ճապոնիայում ուժգին երկրաշարժի զոհերի թիվը հասել է 9-ի
2382 դիտում
09:29 18-04-2016
Էկվադորում ուժգին՝ 7,8 մագնիտուդ հզորության երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 235-ի
Այս բաժնից
1027 դիտում
23:19 27-01-2025
Էրդողանը հանդիպել է Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդի հետ
865 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր