211652_close_icon
views-count1564 դիտում article-date 10:11 28-07-2015

Մոռանանք բռնապետության մասին. «Առավոտ»

«Առավոտի» խմբագրականում խմբագիրը գրում է. «Արդեն մոտ 25 տարի է, որ ընդդիմադիրները Հայաստանում, իմ կարծիքով, սխալ են ախտորոշում իրավիճակը, եւ դա պատճառներից մեկն է (գուցե ոչ ամենակարեւորը), որ այս ամբողջ ընթացքում բացասական միտումները խորանում են եւ ամրապնդվում: Սխալն այն է, որ ընդդիմադիրների կարծիքով՝ Հայաստանում ստեղծվել է «բռնապետական ռեժիմ», եւ առաջին դեմքերը՝ Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սարգսյանը, իրենց վստահված ժամանակահատվածում կա՛մ արդեն իսկ Հայաստանի դիկտատորներն են, կա՛մ էլ վաղը չէ մյուս օրը կդառնան այդպիսիք, եւ Հայաստանում կհաստատվի (կամ արդեն հաստատվել է) «ստալինյան ռեժիմ», «ֆաշիստական ռեժիմ» եւ այլն: Եվ քանի որ վերը թվարկած մարդիկ նման դատապարտելի հակումներ ունեն, պետք է նրանց փոխարինել հայրենանվեր դեմոկրատներով, ու ամեն ինչ տեղը կընկնի»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր