211652_close_icon
views-count6219 դիտում article-date 15:49 24-04-2017

Մենք ցեղասպանության զոհերի ժառանգներն ենք և չպետք է մոռանանք այդ մասին. Գարիկ Մարտիրոսյանի կնոջ գրառումը

Հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, գրառում է կատարել Instagram-ի իր [url=https://www.instagram.com/p/BTQlrJ9gsaS/?taken-by=jannalevina_martirosyan]էջում[/url]՝ Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ. «Ավելի քան 100 տարի է անցել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ժամանակներից։ Այսօր Հայոց ցեղասպանության և Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրն է։ «Ցեղասպանություն» եզրույթը ժամանակին առաջ է քաշել Ռաֆայել Լեմկինը՝ նկարագրելու համար Օսմանյան Թուրքիայում հայերի և նացիստական Գերմանիայի կողմից զավթված տարածքներում հրեաների զանգվածային կոտորածները։ Հայոց Ցեղասպանությունը Հոլոքոստից հետո աշխարհում ուսումնասիրված երկրորդ երեւույթն է։ 1915 թվականի մայիսի 24-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը համատեղ հուշագրով հայերի զանգվածային կոտորածն առաջին անգամ ճանաչեցին որպես մարդկության դեմ հանցագործություն։ Մենք ցեղասպանության արդյունքում զոհվածների ժառանգներն ենք ու չպետք է մոռանանք այդ մասին։ Մենք պետք է խոսենք ու պատմենք ցեղասպանության մասին բոլորին, որպեսզի ապագայում չդառնանք այն մարդկանց նախնիները, ովքեր կտուժեն ցեղասպանության արդյունքում։ Իսրայել, Հայաստան... ամբողջ հոգով ու սրտով ես ձեզ հետ եմ»։ Վերջում նա հավելել է #армения, #израиль#турция # фашизм #геноцидармян#геноцидевреев #горе #смерть#любовь #вера #надежда #история#память հեշթեգերը։

Նմանատիպ նյութեր