4435 դիտում
17:45 14-07-2020
Վիրավոր և հյուծված արագիլներին տեղափոխել են վերականգնողական կենտրոն
2020 թվականի հուլիսի 10-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգեր են ստացվել ՀՀ Արարատի մարզի Մարմարաշեն, ՀՀ Արմավիրի մարզի Ղուկասավան և ՀՀ Լոռու մարզի Ուրասար համայնքներում վիրավոր և հյուծված արագիլների վերաբերյալ։ Տեղեկացնում է Տեսչական մարմինը։
Տեսչական մարմնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են նշված համայնքներ, տեղում պարզել, որ արագիլներից 2-ը ձագեր են և բնից ըկնելով թևի վնասվածք են ստացել, 1-ը՝ հյուծված է եղել։
Թռչուններին տեղափոխել են Երևան՝ «Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոն, որտեղ թևի վնասվածքով արագիլներին վիրահատել են։
«Զօօ Ֆաունա Արտ» վերականգնողական կենտրոնում թռչունները կմնան ուժեղացված խնամքի տակ և վերականգնվելուց հետո համապատասխան մասնագիտական եզրակացության հիման վրա բաց կթողնվեն վայրի բնություն:
Նմանատիպ նյութեր
20871 դիտում
20:36 27-07-2015
Փրկարարները Կոտայքի մարզում օպերատիվորեն օգնություն ցուցաբերեցին վիրավոր արագիլներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
895 դիտում
20:08 23-01-2025
ՔԿՀ-ներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է․ ՄԻՊ
559 դիտում
19:55 23-01-2025
Թուրքիայի հետ երկխոսության շոշափելի արդյունքներ չկան․ Արարատ Միրզոյան
739 դիտում
19:21 23-01-2025
Վարչապետը մասնակցել է The Washingtoon post-ի «Արտաքին քաղաքականություն» խորագրով ընդունելությանը