Խոտի հոկեյի Կուբայի հավաքականի կեսը փախել է ԱՄՆ
Կանադայի Տորոնտո քաղաքում ընթացող Պանաամերիկյան խաղերի ժամանակ խոտի հոկեյի հավաքականի կազմի կեսը՝ յոթ մարզիկ, փախել է ԱՄՆ:
Արդյունքում Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի հետ խաղում կուբացիները ընդամենը 8 խաղացող են ունեցել և պարտվել 0:13 հաշվով:
Սա առաջին դեպքը չէ, երբ մարզիկները Հյուսիսային Ամերիկայում անցկացվող մրցաշարերը օգտագործում են Կուբայից փախչելու համար:
Նախորդ շաբաթ Կանադայում արդեն «կորել» էին չորս թիավարող, այդ թվում՝ մրցումների փոխչեմպիոնը: Ընդհանուր առմամբ,Պանաամերիկյան այս խաղերի ընթացքում ԱՄՆ են փախել մոտ քսան հոգի: