211652_close_icon
views-count30459 դիտում article-date 22:55 23-06-2024

Խոշոր հրդեհ՝ Երասխ գյուղում. այրվել է մոտ 2000 հակ անասնակեր. կար կասկած, որ երեխան խոտի դեզի մեջ է. երեխան ողջ-առողջ հայտնաբերվել է այրվող դեզի կողքի խոտի դեզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 23-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19:05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ բնակավայրի Րաֆֆու փողոցի տներից մեկում կուտակված անասնակեր է այրվում, և կան կասկածներ, որ վառվող խոտի մեջ երեխա կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արթուր Կոծինյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Սահակ Թադևոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգեյ Պետրոսյանն ու Սարգիս Հակոբյանը։

Ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Մամիկոն Հակոբյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Հրշեջները, պարեկները, ոստիկաններն ու գյուղացիները ոչ միայն պայքարում էին կրակի տարածման դեմ, այլ նաև որոնողական աշխատանքներ էին կատարում՝ երեխային հայտնաբերելու համար։

Բարեբախտաբար, կարճ ժամանակահատվածում երեխային հայտնաբերում են հարևան խոտի դեզի մեջ։

Հրդեհի հետևանքով այրվել է մոտ 2000 հակ անասնակեր խոտ։

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր