211652_close_icon
views-count52533 դիտում article-date 16:57 27-07-2015

Սյունիքի մարզպետ Լիցկան ու նրա «ախրանան» ճանապարհային կանոնները խախտում են անգամ Հայաստանի քննչական կոմիտեի դիմաց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 27-ին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը News.am-ին լրատվամիջոցի հարցին, թե ինչպես է վերաբերվում իր որդու՝ Տիգրան Խաչատրյանի ձերբակալման փաստին, ասել է. «Ամեն մի քաղաքացի օրենքի առաջ պատասխանառու է: Կքննեն, ճիշտը կներկայացվի»: Այն, որ ամեն քաղաքացի օրենքի առաջ պատասխանատու է, դա շատ լավ բան է, սակայն ինչ անուն տաս այն փաստին, որ այսօր՝ հուլիսի 27-ին, Երևանում Մամիկոնյանց փողոցում, Հայաստանի քննչական կոմիտեի առջև, Սյունիքի «մեծն» մարզպետ Սուրեն Խաչատրյանը կոպիտ կերպով և չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և Mercedes մակնիշի 077 ՕՕ 77 համարանիշի ավտոմեքենան, իսկ նրա հետևից էլ՝ Toyota Land Cruiser մակնիշի 077 ԼԼ 77 համարանիշի մեքենան վարում հոծ գծի վրայով: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որոնցում երևում է, թե ինչպես են Սյունյաց աշխարհի «մեծն» մարզպետն ու նրան թիկնապահ հանդես եկող վարորդը խախտում երթեկության կանոնները: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը հուսով է, որ Ճանապարհային ոստիկանությունը «մեծն» մարզպետին և նրա թինապահին վարչական պատասխանատվության կենթարկի, իսկ օրինախախտ մարզպետն ու նրա թիկնապահը հայտնի «Խաթաբալա» ֆիլմի լացող կնանոց նման երեսները չեն պատռի ու չեն ասի. «Մեզ հալածում են մեր քաղաքական հայացքների համար»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր [color=#CC0000][url=https://shamshyan.com/hy/article/2015/07/27/60452/]SHAMSHYAN.com[/url][/color]-ը, այսօր՝ հուլիսի 27-ին, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության հատուկջոկատայինները դիմակավորված ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխեցին Սյունիքի մարզպետ, «Լիցկա» մականվամբ Սուրեն Խաչատրյանի տղային՝ Տիգրան Խաչատրյանին: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տ. Խաչատրյանը քննչական կոմիտեի շենք էր բերվել ձեռնաշղթայված, որտեղ, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, քննչական գործողություններ են կատարվելու: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ քննչական կոմիտեի շենքի դիմաց էր գտնվում նաև Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+

Նմանատիպ նյութեր