211652_close_icon
views-count55755 դիտում article-date 23:38 03-07-2024

Երևանում մի քանի «յաշիկավարներ» ՀՀ Քննչական կոմիտեի «քթի տակ», խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, սպասում էին, թե երբ են թաղապետին քննչական կոմիտեից տեղափոխելու դատարան․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը բազմիցս հորդորել է վարորդներին, որպեսզի պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում օրինախախտ վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ տրանսպորտային միջոցները կտեղափոխվեն պահպանվող հատուկ տարածք։

Այսօր՝ հուլիսի 3-ին, Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում, ՀՀ Քննչական կոմիտեի դիմաց «Mercedes G» մակնիշի մի քանի ավտոմեքենաներ, որոնց համարանիշները «30 008», սակայն տարբեր տառերով համարանիշեր էին, խախտել էին ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենաները կայանել էին հետիոտնի համար, ժողովրդի լեզվով ասած, «զեբռային քիփ», ինչը խոչընդոտ էր հանդիսանում հետիոտների համար։   

«Յաշիկների» հետ էին նաև նույն համարանիշներով «Toyota» և այլ համարանիշերի ավտոմեքենաներ և տեղում հայտնի դարձավ, որ այդ օրինախախտ «յաշիկավարները» քննչական կոմիտեի դիմաց սպասում էին ինչ-որ հանցագործություն կատարելու կասկածանքով ՀՀ Քննչական կոմիտե բերված Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին և նրա տեղակալին, որոնց պետք է տեղափոխեին դատարան։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանի կամ ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի օպերատիվ արձագանքը չի ուշանա և օրինախախտ «յաշիկավարներն» ու մյուս ավտոմեքենաների վարորդները կենթարկվեն  վարչական պատասխանատվության։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր