6974 դիտում
23:33 27-07-2015
Քնից արթնացնելու համար 19-ամյա զինծառայող Հայկը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել պետին եւ ծեծվել նրան կողմից
19-ամյա Հայկ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ N զորամասի ժամկետային զինծառայող, համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված «Քոթոթ» կոչվող մարտական հենակետում, ժամը 06:45-ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ` դիտորդի պարտականությունները ստանձնելու համար քնից արթնացնելու համար սեռական բնույքի հայհոյանքներ է տվել նույն հենակետում որպես ավագ նշանակված, իր նկատմամբ պետ հանդիսացող պայմանագրային զինծառայող Գրիգոր Աղաքարյանի հասցեին` անպարկեշտ ձևով ստորացնելով վերջինիս պատիվն ու արժանապատվությունը
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 360 հոդվածի 2-րդ մասով։
Իսկ 31-ամյա Գրիգոր Աղաքարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով նույն զորամասի պայմանագրային զինծառայող, համապատասխան հրամանով ընդգրկված լինելով զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված «Քոթոթ» կոչվող մարտական հենակետում, ժամը 06:45-ի սահմաններում գետնատնակում իր հասցեին տրված սեռական բնույթի հայհոյանք տալու կապակցությամբ ծեծի է ենթարկել նույն մարտական հենակետում որպես դիտորդ նշանակված, իր ենթակա, պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Հայկ Ղազարյանին. ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին։
Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 1-ին մասով։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
12758 դիտում
17:00 16-09-2015
Լաուրան սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Արաբկիրի վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետին
8773 դիտում
14:30 22-07-2014
Քնից արթնացնելու համար դիրքերում ընկերոջը սպանած զինծառայողը կալանավորվել է
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»