12791 դիտում
17:00 16-09-2015
Լաուրան սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Արաբկիրի վարչական շրջանի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետին
Լաուրա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արաբկիր վարչական շրջանի ադմինիստրատիվ շենքում ընդգծելով սեփական անձի առավելությունն ու գերակայությունը՝ աղմկել է, սեռական բնույթի հայհոյանքներ տվել Երևանի քաղաքապետարանի Արաբկիր վարչական շրջանի պաշտոնատար անձանց, այդ թվում՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Վարդգես Մարտիրոսյանի հասցեին, թքել է վերջինիս դեմքին, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հրահրել քաշքշուկ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել ներկա աշխատակիցների և քաղաքացիների նկատմամբ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
7010 դիտում
23:33 27-07-2015
Քնից արթնացնելու համար 19-ամյա զինծառայող Հայկը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել պետին եւ ծեծվել նրան կողմից
Այս բաժնից
328 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
457 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
874 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը