60374 դիտում
10:47 27-07-2015
Ողբերգական ավտովթար Երևանում. 36-ամյա վարորդը Mazda-ով 30 մետր գլորվելով հայտնվել է ձորում. նա հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Շիրակի մարզի Հայկաձոր գյուղի բնակիչ, 36-ամյա Կարեն Վարդանյանը իր վարած Mazda մակնիշի 23 PO 001 համարանիշի ավտոմեքենայով Մոնթե Մելքոնյան փողոցում, թիվ 5 էլեկտրասյան մոտ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կանաչապատ գոտու բետոնե արգելապատնեշներին և մոտ 30 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորում, ապառաժ քարերի վրա:
Ինչպես վթաի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ լուսաբացին գիտակցության չգալով՝ մահացել է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Դեպքի վայր է ժամանել նաև Ճանապարհային ոստիկանության օպերատիօվ կառավարման կենտրոնի պետ Արկադի Ավագյանը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+