Սաակաշվիլին խոչընդոտել է Օդեսայում Տիմաթիի համերգը
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է այնպես անել, որ ռուս ռեփեր Տիմաթիի համերգը չկայանա օդեսական Իբիցա ակումբում: Այդ մասին Սաակաշվիլինի գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա ասել է, որ Իբիցան համարվում է եվրոպական լավագույն ակումբներից մեկը, բայց իր համար անհասկանալի է, թե ինչես է ակումբի ղեկավարությունը հրավիրել Տիմաթիին, որը «Ուկրաինան համարում է «փոքր եղբայր», որը սկսել է ալկոհոլ ու թմրամիջոց օգտագործել»: Նաև ասել է, թե պնդելու է, որ սահմանային ծառայությանը, որպեսզի ռուս երգչին թույլ չտան մուտք գործել «պայքարող ու ազատ ուկրաինական երկիր»:
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ողջունում է ռուս զբոսաշրջիկների մուտքը Օդեսա և ուրախ կլիներ տեսնել այնտեղ Մակարևիչին, ԴԴՏ-ին, Զեմֆիրային:
Իր հերթին Իբիցա ակումբը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ընդառաջ են գնում Սաակաշվիլիի հորդորին և չեղյալ են հայտարարում Տիմաթիի համերգը իրենց ակումբում: