Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին և նրա օգնական Մարիա Գայդարը ապակե պատերով գրասենյակ են բացել Օդեսայում` քաղաքացիների հարցերով ընդունելության համար:
Գրասենյակը գտնվում է Օդեսայի կենտրոնում` Շեվչենկոյի պողոտայում:
Նոր գրասենյակում կաշխատի 17 մարդկանցից բաղկացած անձնակազմ, որը կհետևի պաշտոնատար անձանց կողմից`քաղաքացիների դիմումներին լուծում տված գործընթացին:
Թափանցիկ գրասենյակում առաջին ընդունելությունը անցկացրեց ինքը` Սաակաշվիլին: