Բախումներ՝ Օդեսայում․ տուժել է 7 մարդ
Ուկրիանայի Օդեսա քաղաքում «Մայդանի» ակտիվիստների և ռուսամետ անջատողականների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով 7 մարդ վիրավոր է, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով Օդեսայի ոստիկանության մամլո ծառայությանը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ ակտիվիստները վիճաբանել են հյուրանոցի մոտակայքում, որտեղ իջևանել է Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ռեգիոների» կուսակցության անդամ Օլեգ Ցարյովը։
Ըստ Ցարյովի մամլո ծառայության հաղորդման, միջադեպից հետո քաղաքական գործիչն անհետացել է։ Հյուրանոցից հատուկ ծառայության աշխատակիցները նրան տարել են անհայտ ուղղությամբ։