Օդեսայում մոտ 1.5 հազար ընդդիմադիր ցուցարարներ Ուկրաինայի, ԵՄ-ի դրոշներով շքերթ են կազմակերպել:
Ակցիայի մասնակիցներից շատերը երիտասարդներ էին: Նրանք հավաքվել են Դյուկ դե Ռիշելի արձանի մոտ, ապա երթով Գոգոլի, Դերիբասովսկու փողոցներով մոտեցել քաղաքապետարանի շենքին, որից հետո կրկին վերադարձել Դյուկ դե Ռիշելի արձանի մոտ:
Ցուցարարները կոչ էին անում գլխատել Յանուկովիչին` բղավելով. «Հեղափոխությու՜ն, հեղափոխությու՜ն, հեղափոխությու՜ն»:
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, շքերթը խաղաղ պայմաններում է ընթացել: