211652_close_icon
views-count13470 դիտում article-date 19:34 17-03-2015

Կին դատապարտյալի տարեց մայրը պնդում է, որ իրեն և 9-ամյա թոռնուհուն անօրինական ճանապարհներով փորձում են տանից դուրս հանել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն տևական ժամանակ է՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցի 14 շենքի 17 բնակարանի բնակիչ, 71-ամյա Սուսաննա Զաքարյանը, ով Աբովյան ՔԿՀ-ում գտնվող խարդախության համար 6 տարվա ազատազրկման դատապարտված 36-ամյա Անուշ Մենդերեզյանի մայրն է, տևական ժամանակ է՝ բողոքում է իրենց դեմ իրականացվող անարդարություններից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նշված խնդրի վերաբերյալ Ս. Զաքարյանի բողոքը ներկայացնում է ստորև: Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ 1975 թվականից բնակվում եմ նշված հասցեում: 2011թ. աղջկաս՝ 36-ամյա Անուշ Մենդերեզյանի որոշ պարտքերի պատճառով, մեզ խաբեությամբ համոզեցին, թե բնակարանը պարտքի դիմաց հանձնելով՝ չեն բողոքարկի և աղջկաս չեն ձերբակալի: Ամուսինս՝ Ալբերտ Մենդերեզյանը, համաձայնվեց և Սողոմոն Գրիգորյանցը իր փաստաբանի՝ Վաչագան Քյոսյանի հետ, կազմեցին մի համաձայնագիր, ըստ որի, Ս. Գրիգորյանցը պարտավորվում է ինձ և ամուսնուս մինչև մեր կյանքի վերջը թողնելու անհատույց բնակվել իր գնած բնակարանում: Դրանից հետո հիվանդ ամուսնուս տաքսիով տարան նոտար և ձևակերպեցինք այդ առուվաճառքը: Ս. Գրիգորյանցը գնում է կադաստր, որ ձևակերպի իր սեփականությունը և պարզվում է, որ մի ուրիշ ընկերություն, որին աղջիկս նույնպես, իբր, պարտքեր ուներ՝ տան վրա արգելանք է դրել: Այդտեղից 4 տարի շարունակ այդ 2 պարտքատերերը բնակարանի համար պայքարում էին մինչև վերաքննիչ դատարան: 2014թ. Ապրիլի 25-ին ամուսինս մահացավ քաղցկեղից, 6 ամիս անց ես դիմեցի նոտարական ծառայություն և ինձ ասացին, որ իրավունք ունեմ ժառանգության: Նոտար Նունե Սարգսյանը անձամբ ստուգելով իմ բոլոր թղթերը՝ ձևակերպեց ժառանգությունը և ինձ տրվեց ժառանգության վկայական: 2014թ. Աշնանը Ս. Գրիգորյանցը վերջապես կարողանում է ազատել բնակարանը արգելանքներից: Ինձ դեկտեմբերին ծանուցագիր եկավ, որտեղ ես որպես պատասխանող կանչվում եմ դատարան՝ ըստ Ս. Գրիգորյանցի հայցի՝ իմ ժառանգության վկայականը անվավեր ճանաչելու համար: Ես ստիպված դիմեցի փաստաբան Գայանե Գալոյանին, որը պետք է դատարանում պաշտպաներ իմ շահերը: Դատական գործընթացը դեռ շարունակվում է և փետրվարի 23-ին բնակարանը վաճառվում է ոմն Արտակ Ածիկյանին, նա ամսի 26-ին ստանում է սեփականության վկայական և փետրվարի 28-ին Սողոմոնի հետ միասին գալիս են մեր տուն ինձ վերջնաժամկետ նշանակում, որ մի շաբաթվա ընթացքում բնակարանը ազատեմ: Մարտի 15-ին ես փոստից նամակ եմ ստնանում Ս. Ածիկյանի փաստաբան Կարինե Բաղդասարյանից՝ այժմ Ա. Ածիկյանի շահերի պաշտպանից, որտեղ ասվում է, որ ծանուցումը ազատելուց 5 օր հետո՝ ազատեմ բնակարանը: Մարտի 6-ից տան տերը անջատել էր գազը, իսկ ամսի 16-ից հոսանքը և ես 72 տարեկան հիվանդ կին, իմ անչափահաս 9-ամյա թոռնուհուս հետ մնացել եմ առանց լույսի: Ես խնդրում եմ պատկան մարմիններին, որպեսզի միջոցներ ձեռնարկեն մինչ դատարանի որոշումը և մինչ վճիռը չլինի ինձ չանհանգստացնեն և գոնե մարդ լինեն՝ հոսանքը միացնեն, ես հիվանդ կին եմ: Տեղեկացնենք նաև, որ Ա. Ածիկյանը դիմում էր ներկայացրել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որպեսզի իր սեփականություն համարվող բնակարանից Սուսաննա Զաքարյանը և իր թոռնուհին դուրս գան: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր