Հայաստանի հավաքականը սպասում է 2018թ. Աշխարհի առաջնության խմբային փուլի իր մրցակիցներին. ուղիղ միացում
Սանկտ-Պետերբուրգի Կոնստանտինյան պալատում սկսվեց 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության հանդիսավոր արարողությունը: Վիճակահանությամբ 141 ազգային հավաքականներ, այդ թվում՝ Հայաստանի հավաքականը, կիմանան ընտրական փուլում իրենց մրցակիցներին:
Վիճակահանությամբ ձևավորվելու են Աֆրիկայի, ԿՈՆԿԱԿԱՖ-ի, Օկեանիայի, Հարավային Ամերիկայի և Եվրոպայի ընտրական խմբերը: Հարավային Ամերիկայի դեպքում՝ միայն հանդիպումների ժամանակացույցը, քանի որ այնտեղ միայն մեկ խումբ է:
Եվրոպական գոտում վիճակահանության արդյունքում կձևավորվեն 9 ընտրական խմբեր:
Հիշեցնենք վիճակահանության ժամանակ եվրոպական զամբյուղների կազմը.
[b]1.[/b] Գերմանիա, Բելգիա, Նիդերլանդներ, Պորտուգալիա, Ռումինիա, Անգլիա, Ուելս, Իսպանիա, Խորվաթիա
[b]2. [/b]Սլովակիա, Ավստրիա, Իտալիա, Շվեյցարիա, Չեխիա, Ֆրանսիա, Իսլանդիա, Դանիա, Բոսնիա և Հերցեգովինա
[b]3.[/b] Ուկրաինա, Շոտլանդիա, Լեհաստան, Հունգարիա, Շվեդիա, Ալբանիա, Հյուսիսային Իռլանդիա, Սերբիա, Հունաստան
[b]4.[/b] Թուրքիա, Սլովենիա, Իսրայել, Իռլանդիա, Նորվեգիա, Բուլղարիա, Ֆարերյան կղզիներ, Չերնոգորիա, Էստոնիա
[b]5[/b]. Կիպրոս, Լատվիա, [b]ՀԱՅԱՍՏԱՆ,[/b] Ֆինլանդիա, Բելառուս, Մակեդոնիա, Ադրբեջան, Լիտվա, Մոլդովա:
[b]6.[/b] Ղազախստան, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Վրաստան, Մալթա, Սան-Մարինո, Անդորրա
Վիճակահանության ուղիղ ընթացքին կարող եք հետևել այստեղ.