Կասիլյասի անհաջող նորամուտը «Բորուսիայի» հետ խաղում. տեսանյութ
Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի նորամուտը «Պորտուի» կազմում անհաջող է ստացվել:
Պորտուգալական ակումբը ընկերական հանդիպում է անցկացրել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ և պարտվել՝ 1:2 հաշվով:
Հիշեցնենք, որ Կասիլյասը «Պորտու» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»:
Ընկերական հանդիպում
«Բորուսիա» (Մյոնխենգլադբախ) - «Պորտու»՝ 2:1
Գոլերը՝ Շտինդլ 20, (1:0), Տրաորե, 39 (2:0), Աբուբակար 49, (2:1)