Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասապահի անհավանական սեյվը «Բավարիայի» հետ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատարը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» 2:1 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային» և շարունակում միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Չափազանց հետաքրքիր և դրամատիկ այս խաղի իսկական զարդը դարձավ մյոնխենգլադբախցիների դարպասապահ Յան Զոմերի անհավանական սեյվը 29-րդ րոպեին:
«Բավարիայի» պաշտպան Յոզուա Կիմիհի հարվածից հետո Զոմերը գնդակը բաղ թողեց և այն գլորվեց դեպի դարպասը: Սակայն շվեյցարացին հասցրեց շրջվել և մատով դարպասի եզրագիծը գրեթե հատած գնդակի ընթացքը կասեցնել և որսալ:
«Երջանկության մատը», այսպես որակեց այս դրվագը գերմանացի մեկնաբանը: