Անհայտ քաղաքացին զանգահարել է և հայտնել, որ գերեզմանատան աղբարկղի մոտ զինամթերք է թողնում
Հուլիսի 23-ին, ժամը 20.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորք-Մարաշի գերեզմանատան աղբարկղի մոտ զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է փամփշտատուփ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 30 փամփուշտով, և ինքնաշեն 5.6 մմ տրամաչափի կրակող սարք: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն:
[b]ՀՀ Ոստիկանություն[/b]