Փամփուշտներ՝ աղբարկղի մոտ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Տարոնի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Լազյան և Բանյոյի փողոցների խաչմերուկի աղբարկղի մոտ փամփուշտներ է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում՝ աղբարկղի մոտ, պոլիէթիլենային պարկում հայտնաբերել է 5,45 մմ՝ 18 և տարբեր տրամաչափի 27 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]