211652_close_icon
views-count1161 դիտում article-date 12:04 25-09-2014

Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում

Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Չարբախի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում: Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 72 հասցեի մոտ, գերեզմանատան սկզբնամասում, հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի մեկփողանի հրացան` առանց փամփուշտների: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր