211652_close_icon
views-count1258 դիտում article-date 14:07 23-07-2015

Դպրոցի մոտ՝ խոտերի միջից 2 փամփուշտի գնդակ և 1 փամփուշտ է հայտնաբերվել

Հուլիսի 22-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 2000 թ. ծնված Է. Պ.-ն և հայտնել, որ Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի մոտից 3 փամփուշտ է գտել: Մեկնած օպերատիվ խումբը դպրոցի առաջնային մասում գտնվող քարերի կույտի տակ` խոտերի միջից, հայտնաբերել է 2 փամփուշտի գնդակ և 1 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ: Կատարվում է հետաքննություն: [b]ՀՀ Ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր