Դուգլաս Կոստան Բունդեսլիգայի պատմության նոր ռեկորդ սահմանեց
Դոնեցկի «Շախտյորի» նախկին խաղացող, ներկայումս Մյուխենի «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան Գերմանիայի Բունդեսլիգայի նոր ռեկորդ սահմանեց առաջնության մեկնարկային վեց հանդիպումներում գոլային փոխանցումների քանակով:
25-ամյա բրազիլացին 9 գոլային փոխանցում է կատարել, ընդ որում, դրանով աչքի է ընկել բոլոր հանդիպումներում:
Հիշեցնենք, որ այս տուրում ռեկորդներ էին սահմանել նաև «Բավարիայի» հարձակվող [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/23/65664/]Ռոբերտ Լևանդովսկին[/url] և Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/24/65766/]Պիեր-Էմերիկ Օբամեյանգը[/url]: