211652_close_icon

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերելու պատրվակով մուտք են գործել տուն և բռնություն կիրառել. ՀՔԾ

views-count1965 դիտում article-date 18:25 22-07-2015
Քաղաքացի Աշխեն Մ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, երեք անծանոթ անձինք, ապօրինի մուտք են գործել իր տան բակ: Վերջիններս իրեն ներկայացել են որպես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, հետախուզվող անձին փնտրելու պատրվակով մտել են ներս և սկսել են քաշքշել քրոջ դստերը, իսկ երբ ինքը միջամտել է՝ նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Քաղաքացի Աշխեն Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով՝ հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր