Ջոն Քերրիին անհանգստացրել է Ալի Խամենեիի արած հայտարարությունը
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին մտահոգություն է հայտնել վերջերս Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի արած հայտարարության շուրջ, ով խոստանում է մարտահրավեր նետել տարածաշրջանում ամերիկյան քաղաքականությանը:
Al Arabiya News հեռուստաալիքին տված հարցազրույցում Քերրին ընդգծել է, որ ներկա պահին չգիտի, թե ինչպես մեկնաբանի Խամենեիի հայտարարությունը:
«Եթե դա քաղաքականություն է, ապա շատ տագնապալի և կարող է խնդիրներ ստեղծել»,-մեջբերում է ԱՄՆ պետքարտուղարի խոսքը TASS գոևծակալությունը: Նա հույս է հայտնել, որ արաբական պետությունները ունակ կլինեն օգնել Վաշինգտոնին դիմակայել Մերձավոր Արևելքի իրավիճակին իրանական միջամտությանը: