Ուկրաինայի իշխանությունների և անջատողականների միջև հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրվել
Ուկրաինական իշխանությունների և ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչները հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է Интерфакс-Украина-ն՝ հղում կատարելով բանակցություններին մոտ կանգնած իր աղբյուրներին:
Փաստաթուղթը բաղկացած է 14 կետից, որոնք վերաբերում են խաղաղության պահպանման բոլոր ասպեկտների վերահսկմանը և նախատեսում են գերիների փոխանակում:
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր Twitter-ում նշել է, որ ստորագրվել է հրադադարի վերաբերյալ նախնական համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի հինգշաբթի: