1173 դիտում
22:37 20-07-2015
Հաջորդող տարիներին մեր ծրագրում պետք է ներառենք միայն ասֆալտի պահպանման ծախսերը. Տարոն Մարգարյան
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարության և հողազավթումների կանխման ուղղությամբ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել և վարչական արձանագրություն է կազմվել 12 դեպքի մասով, բացի այդ, 3 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:
Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ արձանագրվել է խախտման 16 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել շինարարության նպատակով տրամադրված փաստաթղթերի և իրականացվող աշխատանքների ուղղությամբ:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները:
«Վարչական շրջանների ղեկավարներն այստեղ մեծ անելիքներ ունեն: Մենք նպատակադրվել ենք ամբողջությամբ ավարտին հասցնել մայրաքաղաքի բոլոր ճանապարհների ու բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Մենք չենք կարող ամեն տարի ասֆալտապատման մեծ ծավալի աշխատանքներ նախաձեռնել: Հատկապես վերջին չորս տարիներին կատարած աշխատանքների ծավալն այնպիսին է, ինչպիսին չի եղել նախորդող 20 տարիների ընթացքում:
Եվ դա, ըստ մասնագետների, մեզ հնարավորություն է տալիս առնվազն առաջիկա 5 տարիներին հիմնականում տարեկան ընթացիկ պահպանում իրականացնելով ապահովել կատարած աշխատանքի երկարակեցությունը: Այս տարի նաև փոսանորոգման աշխատանքներ կատարելու համար մրցույթ հայտարարեցինք, ինչը հրաշալի հնարավորություն է տալիս մեկընդմիշտ վերացնելու այդ հասկացությունը Երևանում:
Ըստ այդմ, մանրակրկիտ գույքագրեք բոլոր փողոցներում ու բակերում առկա փոսերը և հետևեք, որ դրանք լիարժեք նորոգվեն: Մենք պետք է հասնենք նրան, որ Երևանում այլևս փոս չմնա ու, հետագա մեր ծրագրերում սեփական սեկտրում և փողոցներում վերջնական ասֆալտապատում կատարելուց հետո, խնդիրն այլևս համարենք փակված ու հաջորդող տարիներին մեր ծրագրում ներառենք միայն պահպանման ծախսերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2569 դիտում
22:06 29-12-2017
Պետք է փաստենք, որ Երևան քաղաքը վերջին տարիներին ունի շատ ձեռքբերումներ. Տարոն Մարգարյան
5396 դիտում
10:40 28-04-2021
Պահանջատիրության պահանջագրում ֆինանսական խնդիրը պետք է ներառենք․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
967 դիտում
14:26 15-11-2024
Վաղը երեկոյան անձրև է սպասվում