Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասան Ալեքս Ռոքքոն
80 տարեկան հասակում կյանքից հեռացել է հոլիվուդյան հայտնի դերասան Ալեքս Ռոքոն, հաղորդում է BBC-ն:
Վերջինս տառապում էր օնկոլոգիական հիվանդությամբ: Դերասանը ավելի շատ հայտնի էր Մո Գրինի «Կնքահայրը» ֆիլմում մարմնավորած խաղատան սեփականատիրոջ կերպարով:
1990 թվականին Ալեքս Ռոքքոն արժանացավ «Էմմի» մրցանակի՝ «Հանրահայտ Թեդդրը-3» հեռուստասերիալում ստանձնած իր դերակատարության համար: