«Կանայք վտանգավոր զենք են»․ Ցիտատներ «Կնքահայրը» ֆիլմից
1․Չի կարելի ատել թշնամուն։ Էմոցիաները խանգարում են մտածելիս։
2․Կանայք վտանգավոր զենք են։
3․Տղամարդը, ով ժամանակ չի տրամադրում իր ընտանիքին, երբեք իսկական տղամարդ չի դառնա։
4․Ես դեմ եմ արյունահեղությանը։ Այն ավելորդ ծախսեր է բերում։
5․Եթե տղամարդը լավ հայր չէ իր երեխաների համար, ուրեմն նա տղամարդ չէ։
6․-Լավ, դու կսպանես նրանց և ի՞նչ։
-Կնստեմ ու կվերջացնեմ ընթրիքս։
7․Սերը վերջանում է, ընկերությունը՝ ավարտվում, ու միայն արյունական կապերն են մնում ընդմիշտ։