35127 դիտում
11:43 19-07-2015
Mersedes-ի անիվի պայթյունի պատճառով 19-ամյա վարորդը Երեւան-Սեւան ճանապարհին բախվել է արգելապատնեշին եւ 180 մետր գլխիվայր շրջված առաջ ընթացել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30 սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ, 19-ամյա Սամվել Մարգարյանը իր վարած Mersedes մակնիշի 34 VN 828 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Սեւան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում դեպի Երեւան ընթանալիս մեքենայի անիվի պայթյունի պատճառով դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով ավտոմեքենան գլխիվայր շրջվել է եւ մոտ 180 մետր առաջ ընթացել: Իսկ հարվածի արդյունքում էլ մեքենայի գազաբալոնը պոկվել եւ մոտ 60 մետր շպրտվել է հանդիպակած երթեւեկելի գոտի: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի հերթապահ խումբը վթարի հետեւանքով վիրավորված վարորդ Ս. Մարգարյանին տեղափոխեց հիվանդանոց:
Ժամանել են նաեւ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի եւ դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Նարեկ Մենդիկյանը: Վերջինս փաստի առթիվ նյութեր է նախապատրաստում:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+