Charlie Hebdo-ն այլևս կրոնական ծաղրանկարներով չի զբաղվի
Ֆրանսիական հայտնի Charlie Hebdo թերթի գլխավոր խմբագիր և հիմնադիր Լորան Սուրիսսոն հայտարարել է, որ այլևս չի նկարի Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներ, հաղորդում է Washington Post-ը:
Գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում Սուրիսսոն ասել է, որ իր ծաղրանկերում իսլամը քննադատող ոչինչ չի եղել: «Մեղադրանքների համար պատճառ կարելի է ցանկացած կրոնում էլ գտնել»,-ասել է նա:
Ամսագրի մեկ այլ հեղինակ՝ Ռենո Լուզիերը, նույնպես հայտարարել է, որ կրոնական թեմաներով սատիրիկ բնույթի նկարներն իրեն այլևս չեն հետաքրքրում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին արյունալի իրադարձություն տեղի ունեցավ Փարիզում գտնվող տպագրատան շենքի առջև: Կուաշի եղբայրների կողմից իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվեց թերթի 12 աշխատակից, որոնցից 8-ը լրագրողներ էին: Ահաբեկչության պատճառ էին հանդիսացել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: