5498 դիտում
15:47 18-07-2015
Հակառակորդը 60 մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից կրակ է բացել հայ դիրքապահների ուղղությամբ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 12-ից հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետերից և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 11000 կրակոց:
Բացի հրադադարի խախտման վերոնշյալ դեպքերից, շաբաթվա ընթացքում հակառակորդի օդուժը ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել առաջնային գծից 10-15կմ խորության վրա, որոնք ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը ժամանակին հավաստանշել են և հետևել դրանց ուղերթին մինչև վայրէջք:
Արցախի օդային և ցամաքային սահմանները գտնվում են հանրապետության զինված ուժերի լիակատար վերահսկողության տակ և դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն հղի է անդառնալի հետևանքներով:
[b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
[/b]
Նմանատիպ նյութեր
2662 դիտում
11:52 05-12-2015
Հակառակորդը ականանետերից, ՀԱՆ-17, ՌՊԳ-7 և "Մուխա" տիպի նռնականետերից կրակոցներ է արձակել. ՊԲ
3203 դիտում
10:17 11-02-2016
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից կրակոցներ է արձակել
6711 դիտում
10:48 20-07-2015
Ադրբեջանն ինտենսիվորեն կրակ է բացել ականանետերից և ՀԱՆ-17 ու նռնականետերից. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
670 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում