ԵՄ-ը ներկայացուցչություն կբացի Թեհրանում
Եվրամիությունը բանակցություններ է սկսել Իրանի իշխանությունների հետ՝ այդ երկրում ներկայացուցչություն բացելու նպատակով, հաղորդում է Ria Novosti-ն:
ԵՄ բարձրաստիճան դիվանագետը, ով ցանկացել է անանուն մնալ, հաստատել է, որ Եվրամիությունը նման մտադրություն ունի:
«Այո, մենք այդպիսի պլաններ ունենք և այն գտնվում է նախապատրաստական փուլում»,-ասել է բարձրաստիճան աղբյուրը, սակայն հրաժարվել է նշել, թե երբ Իրանում ԵՄ-ի ներկայացուցչությունը կսկսի գործունեություն ծավալել: