211652_close_icon

Սիրիայի քրդերը պատրաստվում են ներկայացուցչություն բացել Մոսկվայում

views-count1426 դիտում article-date 10:47 20-10-2015
Առաջիկայում կարող է Մոսկվայում պաշտոնապես բացվել Սիրիայի քրդական ներկայացուցչություն, գրում է «Կոմերսանտ» թերթը: Դրա հետ կապված՝ Անկարան հայտարարել է, որ եթե ռուսական իշխանությունները թույլ տան նման քայլ, ապա Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կվատանան: Ներկայացուցչության բացման հարցը կքննարկվի հոկտեմբերի 20-ին ՌԴ ԱԳՆ-ում, ինչի համար Մոսկվա է ժամանել Սիրիայի ամենաազդեցիկ «Դեմոկրատական միություն» կուսակցությունը: Վերջինս հայտարարել է, որ ներկայացուցչության բացումը կնպաստի Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ուժեղացմանը:

Նմանատիպ նյութեր