1047 դիտում
16:37 13-10-2014
ՀՀ Փաստաբանների պալատը հյուսիսային ներկայացուցչություն է ստեղծել
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհրդի 24.09.2014թ. թիվ 27/6-L որոշմամբ ստեղծվել է ՀՀ փաստաբանների պալատի Հյուսիսային ներկայացուցչություն:
Ներկայացուցչությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերում փաստաբանների խնդիրների համակարգման և ՀՀ փաստաբանների պալատի մարզային քաղաքականության իրականացման համար: Որպես ներկայացուցչության նստավայր է սահմանվել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր քաղաքը:
Հյուսիսային ներկայացուցչությունը որպես ՀՀ փաստաբանների պալատի առանձնացված ստորաբաժանում կոչված է համախմբել Հայաստանի Հանրապետության Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի վարչական տարածքներում գործունեություն ծավալող ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբաններին, վեր հանել վերջիններիս մոտ փաստաբանական գործունեության իրականացման ընթացքում առաջացող խնդիրները և դրանք ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատին, ինչպես նաև ապահովել ՀՀ փաստաբանների պալատի առջև դրված նպատակների և խնդիրների և փաստաբանների պալատի մարզային քաղաքականության իրականացումը:
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 26.09.2014թ. թիվ 331-Ա որոշմամբ ՀՀ փաստաբանների պալատի Հյուսիսային ներկայացուցչության ղեկավար է նշանակվել փաստաբան Ռուբեն Մարատի Հակոբյանը (արտոնագիր թիվ 833), ով գործելու է ներկայացուցչության կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում տրված լիազորագրի հիման վրա:
Նմանատիպ նյութեր
1760 դիտում
12:33 24-01-2014
ՀՀ փաստաբանների պալատը ծրագրում է հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ
1846 դիտում
09:47 18-04-2015
Փաստաբանների նոր ակումբը կարող է պառակտե՞լ փաստաբանների պալատը. Ժողովուրդ
2129 դիտում
20:04 04-05-2015
ՀՀ փաստաբանների պալատը կընդունի Մոսկվայի փաստաբանների պալատի պատվիրակությանը
Այս բաժնից
394 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
541 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
919 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ