211652_close_icon
views-count2108 դիտում article-date 10:29 17-07-2015

Ունենալու ենք գենսեկ. Արմեն Մարտիրոսյան. «Առավոտ»

Սահմանադրության բարեփոխված գլուխների նախնական տարբերակը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համարում է խայտառակ նախագիծ, գրում է «Առավոտ» թերթը: «Վերադառնում ենք խորհրդային ժամանակների բրեժնևյան ժամանակաշրջանին, ունենալու ենք գենսեկ, որը միաժամանակ գերագույն խորհրդի նախագահության նախագահն է և, ըստ էության, իր ձեռքն է կենտրոնացնելու ամբողջ իշխանությունը: Մոտակա ժամանակահատվածում Խորհրդային Միության վեցերորդ հոդվածն էլ կներառեն Սահմանադրության մեջ և կգրեն, որ Հանրապետական կուսակցությունը Հայաստանում առաջատար կուսակցություն է: Երկու փուլանի ընտրությունն այլևս պետք չէ նշել, պետք է գրել, որ կայունությունը գերագույն գլխավոր նպատակ է, և կայունությունը միայն պետք է լինի ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Դրական չեմ կարող վերաբերվել այս նախագծին»,- ասել է նախկին պատգամավորը` ընդգծելով, որ Սահմանադրության նոր տարբերակում սահմանափակված են մարդու իրավունքները, ազատ հավաքների, ազատ տեղաշարժվելու իրավունքները: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր